Հերմինե Վարդանյան / Ճամփորդություն ջրերի աշխարհում / 2012 թ. / Ծավալը` 64 էջ: 4x4 Կազմը` կոշտ:
Աշխարհագետիկ մատենաշարը ընթերցողին է ներկայացնում «Ճամփորդություն ջրերի աշխարհում» գիրքը ուր հանրամատչելի ձևով պատմվում է ջրի կառուցվածքի և նրա մյուս հատկությունների, ինչպես նաև ընթերցողին հարուստ գիտելիքներ է տալիս Երկրագնդի ջրային ոլորտի մասին:
ԿԱԶԱՆՈՎԱ ՋԻՈՎԱՆՆԻ ՋԻԱԿՈՄՈ - ԻՄ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ - 2012 թ. / Թարգմ.` Գ. Ջանիկյան/ Չափսը` 60/84, 1/16: Ծավալը 448 էջ:
ISBN 978-9939-60-116-8
Առաջին անգամ հայ ընթերցողի սեղանին է դրվում համաշխարհային գրականության ամենաընթերցված ու տարածված գրքերից մեկ «Իմ կյանքի պատմությունը» տասը հատորանոց հուշավեպի ծաղկաքաղը, որի հեղինակը` վենետիկյան արկածասեր ու զվարճասեր Ջիովաննի Ջիակոմո Կազանովան ոչ միայն գրող էր, թարգմանիչ, հրատարակիչ, այլ նաև այնպիսի արտասովոր անհատականություն, ում սիրով էին ընդունում, ունկնդրում Ֆրիդրիխ Մեծն ու Եկատերինա Երկրորդը, Վոլտերը, Ռուսոն, Եվրոպայի բոլոր նշանավոր մեծությունները:
«Նրանից հետո ոչ մի գրող, իմաստասեր այդքան յուրօրինակ երկ չի ստեղծել»,- հավաստում է Ստեֆան Ցվայգը: