Մենյու

Pages    [1] 2 [3] [4] 21 - 40, 67
Զարուհի Մխիկյան/ Արևմտահայերի (ախպարական) խոհանոց/ 2004թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 76 էջ:

Զարուհի Մխիկյան/ Արևմտահայերի (ախպարական) խոհանոց/ 2004թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 76 էջ:

Գրքում զետեղված են արևմտահայերի (հիմնականում հունահայերի) մի շարք ճաշատեսակների, խորտիկների, խմորեղենների, սալաթների և ըմպելիքների պատրաստման եղանակները: Ընդգրկվսծ են նաև նրանց հետնորդների` մեր և ավելի երիտասարդների խոհանոցում իրենց ուրույն տեղն զբաղեցրած ուտեստների բաղադրամասերը և պատրաստման ձևերը:

Արտուշ Խանջյան/Երևանի արձանները/2004թ/եռալեզու/.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 144 էջ:
ISBN 99941-920-1-9

Արտուշ Խանջյան/Երևանի արձանները/2004թ/եռալեզու/.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 144 էջ:
ISBN 99941-920-1-9

Էդուարդ Զոհրաբյան/Ավանդապատում/2002թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 56 էջ:
ISBN 99930-918-8-x

Էդուարդ Զոհրաբյան/Ավանդապատում/2002թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 56 էջ:
ISBN 99930-918-8-x

Գրքում զետեղված են զանգեզուրյան մի քանի հեքիաթներ, լեգենդներ ու զրույցներ, որոնք հավաքել և մշակել է հեղինակը: Նախատեսված է մանուկների և պատանիների համար:

Կիուզելեան Ասատուր / Համոյ եւ Ֆատիլէ/2009 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 208 էջ:/
ISBN 978-99941-53-95-4

Կիուզելեան Ասատուր / Համոյ եւ Ֆատիլէ/2009 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 208 էջ:/
ISBN 978-99941-53-95-4

պոեմ

Սուրեն Մուրադյան /Արևազօծ ծաղկանոց / 2009 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 48 էջ:/
ISBN 978-9939-60-016-1

Սուրեն Մուրադյան /Արևազօծ ծաղկանոց / 2009 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 48 էջ:/
ISBN 978-9939-60-016-1

Սույն գունազարդ գրքում հեղինակը ներկայացնում է ծաղիկները իր բանաստեղծություններում:
Գիրքը նախատեսված է կրտսեր և միջին տարիքի երեխաների համար:

Սուրեն Մուրադյան/ Ժամանացագիրք/ 2008 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 24 էջ:
ISBN 978-9994153-82-4

Սուրեն Մուրադյան/ Ժամանացագիրք/ 2008 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 24 էջ:
ISBN 978-9994153-82-4

Զվարթ հումորով գրված հանելուկների, ուրախ թվաբանության, շուտասելուկների, սուտասելուկների այս գիրքը հասցեագրված է նախադպրոցական տարիքի երեխաներին և ցածր դասարանների աշակերտներին: Գիրքն, անկասկած, օգտակար է նաև ծնողների և մանկավարժների համար որպես ուսանելի և օժանդակ աղբյուր երեխաների միտքը, ընդունակությունը զարգացնելու, նրանց ուրախ ժամանցը կազմակերպելու համար:

Ալբերտ Միքայելյան / Մարզաշխորհի Հարյուր Գերաստղեր / 2008 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 72 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 978-99941-53-69-5

Ալբերտ Միքայելյան / Մարզաշխորհի Հարյուր Գերաստղեր / 2008 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 72 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 978-99941-53-69-5

Մարզաշխարհն ունի իր հերոսները, անօրինակ սխրանքները, համաշխարհային ռեկորդները, որ սպորտի պատմության մեջ մնալու են որպես մարդկային անսահման հնարավորություններով նվաճված բարձունքներ: Եվ այդ բարձունքները նվաճել են մարզաշխարհի գերաստղերը, որոնցից հարյուրը ներկայացված են սույն գրքում:

Էդուարդ Զահրաբյան, Համլետ Միրզոյան / Գորիսի հանրագիտարան / 2008 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 452 էջ:
ISBN 978-99941-53-83-1

Էդուարդ Զահրաբյան, Համլետ Միրզոյան / Գորիսի հանրագիտարան / 2008 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 452 էջ:
ISBN 978-99941-53-83-1

Գորիսի հանրագիտարան

Վանիկ Սանթրյան / Անդրանիկ Մարգարյան. Ինձ բացակա չդնեք/ 2008 թ.

Վանիկ Սանթրյան / Անդրանիկ Մարգարյան. Ինձ բացակա չդնեք/ 2008 թ.

Այս գրքում ներկայացված են գրականության և արվեստի գործիչների, մասնավորապես Ա. Մարգարյանի ընտանիքի անդամների խոսքերը:

Ի. Բուռնազյան, Ա. Պապոյան, Լ. Բոստանջյան և այլք / Անգլերեն-հայերեն-ռուսերեն հապավումների համառոտ բառարան / 2007 թ.

Ի. Բուռնազյան, Ա. Պապոյան, Լ. Բոստանջյան և այլք / Անգլերեն-հայերեն-ռուսերեն հապավումների համառոտ բառարան / 2007 թ.

Բառարանը նախատեսված է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների, թարգմանիչների, իրավագետների, լրագրողների, ուսանողների և դասախոսների համար:

Վ. Ա. Սահակյան, Վ. Վ. Սահակյան / Գործնական գրություններ/ 2007 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 52 էջ:
ISBN 978-99941-53-26-8

Վ. Ա. Սահակյան, Վ. Վ. Սահակյան / Գործնական գրություններ/ 2007 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 52 էջ:
ISBN 978-99941-53-26-8

Այս գրքում տեղ են գտել բազմապիսի թելադրություններ և վարժություններ: Դիմումների ձևեր, որոնք թույլ կտան ճիշտ դիմումներ ձևակերպել:

Վ. Ա. Սահակյան, Վ.Վ. Սահակյան / Գրավոր խոսքի զարգացման ուղեցույց /2007 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 352 էջ: Կազմը` փափուկ, լամինացված
ISBN 978-99941-53-37-4

Վ. Ա. Սահակյան, Վ.Վ. Սահակյան / Գրավոր խոսքի զարգացման ուղեցույց /2007 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 352 էջ: Կազմը` փափուկ, լամինացված
ISBN 978-99941-53-37-4

Գրքում տեղ են գտել տողադարձի, բաղադրյալ հատուկ անունների ուղղագրության վերաբերյալ վերջին որոշումները: Սույն ձեռնարկը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների, դիմորդների, ուսանողների և ընդհանրապես` հայերենով զբաղվողների համար:

Լիլիթ Սիմոնյան-Մելիքյան / Տոմարային ծիսաշար, հատոր I: Տոմար, Նոր տարի, Սուրբ ծնունդ/ 2006 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 296 էջ
ISBN 99941-53-08-0

Լիլիթ Սիմոնյան-Մելիքյան / Տոմարային ծիսաշար, հատոր I: Տոմար, Նոր տարի, Սուրբ ծնունդ/ 2006 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 296 էջ
ISBN 99941-53-08-0

Գրքում ներկայացվում են հունվարմեկյան Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսերը իրենց խորհրդանիշների վերլուծականով: Տրված է Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի բանաստեղծական և երաժշտական տեքստերի մանրամասն վերլուծականը: Գրքի վերջում կցված են նոտագրված նմուշների և բանաստեղծական տեքստերի ժողովածուներ: Գիրքը նախատեսված է ազգագրագետների, բանահյուսության և երաժշտական ֆոլկլորի մասնագետների համար, կարող է հետաքրքրություն առաջացնել նաև կրթական հիմնարկների համար որպես ուսումնական ձեռնարկների գիտական հիմք, կատարող երգիչ-երաժիշտների, խորհրդնիշներով զբաղվող փիլիսոփաների, մշակութաբանների և հոգեբանների, ինչպես նաև հայկական ժողովրդական արվեստով հետաքրքրվող լայն ընթերցողի համար:

Լիլիթ Սիմոնյան-Մելիքյան / Տոմարային ծիսաշար, հատոր I I: Սուրբ Սարգիս, Տըրնդեզ, բարեկենդան / 2007 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 316 էջ
ISBN 978-99941-53-51-0

Լիլիթ Սիմոնյան-Մելիքյան / Տոմարային ծիսաշար, հատոր I I: Սուրբ Սարգիս, Տըրնդեզ, բարեկենդան / 2007 թ.
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 316 էջ
ISBN 978-99941-53-51-0

Երաժշտագետ-ֆոլկլորագետ, կոմպոզիտոր Լիլիթ Սիմոնյան-Մելիքյանի ՙՏոմարային ծիսաշար՚ մատենաշարի երկրորդ հատորում ներկայացված են ձմեռային երկրորդ տոնաշրջանի (Ս. Խարգիս, Տըրնդեզ) և ձմեռվանից դեպի գարուն անցման շրջանի (Բարեկենդան) ծեսերը և բանահյուսությունը: Գրքում տեղ է գտել նաև երգերի մեղեդիների մանրամասն վերլուծությունը: Երկրորդ հատորին նույնպես կցված եննոտարագրված նմուշների և բանահյուսական նյութի հավելվածներ: Գիրքը նախատեսված է ազգագրագետների, բանահյուսության և երաժշտական ֆոլկլորի մասնագետների համար, կարող է հետաքրքրություն առաջացնել նաև կրթական հիմնարկների համար որպես ուսումնական ձեռնարկների գիտական հիմք, կատարող երգիչ-երաժիշտների, խորհրդնիշներով զբաղվող փիլիսոփաների, մշակութաբանների և հոգեբանների, ինչպես նաև հայկական ժողովրդական արվեստով հետաքրքրվող լայն ընթերցողի համար:

Ալբերտ Փարսադանյան / Ղողանջ անմահության / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 336 էջ: Կազմը` փափուկ, լամինացված
ISBN 99941-53-17-X

Ալբերտ Փարսադանյան / Ղողանջ անմահության / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 336 էջ: Կազմը` փափուկ, լամինացված
ISBN 99941-53-17-X

Հեղինակը մտերիմ է եղել Պարույր Սևակի հետ, և այդ մտերմությունը շարունակվել է մինչև բանաստեղծի ողբերգական մահը: Այն, ինչ տպագրվել է մամուլում և ինչ վերաբերվել է Պարույր Սևակին, ինչպես նաև չհրապարակված հուշեր, հեղինակը խնամքով ի մի է բերել իր ՙՊարույր Սևակ՚ հավաքածուում, որից սրբացած մասունքներն են ներկայացվում այս գրքում: ՙՂողանջ անմահության՚ գիրքը նվիրվում է Պարույր Սևակին, հավերժության անմահ ուղեկցին:

Լ.Ս. Ավագյան, Ս. Ա. Ավագան / Համեմունքներ / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 152 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-53-20-X

Լ.Ս. Ավագյան, Ս. Ա. Ավագան / Համեմունքներ / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 152 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-53-20-X

Գրքույկում տրված են զանազան կերակուրների, ուտելիքների համ ու բուրմունք տվող ավելի քան 140 համեմունքների, ամոքանքների համառոտ բնութագրերը, պարունակո սննունդների, վիտամինների, եթերայուղերի, խեժերի ու դաբաղանյութերի, զանազան թթուների մասին տեղեկություններ: Տրվում են նաև դրանցով կերակուրների հարստացման - համեմման և ճիշտ ու արդյունավետ օգտագործման եղանակները: ցանկացած համեմունք ճիշտ է և անսխալ ընտրելու հայերեն անվանումների հետ տրված է նաև օտարլեզու` ռուսերեն, անգլերեն: Նախատեսված է հասարակական սննդի, տնային տնտեսուհիների և ընթերցող լայն շրջանների համար:

Սերգեյ Ավագյան / Նշանավոր հայուհիներ / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 368 էջ:
ISBN 99941-53-21-8

Սերգեյ Ավագյան / Նշանավոր հայուհիներ / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 368 էջ:
ISBN 99941-53-21-8

Գրքում տրված են 300-ից ավելի հայուհիների համառոտ կենսագրականներ, հայուհիներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են հայ ժողովրդի, Հայաստանի բարգավաճմանը, հայ մարդու գոյատևմանն ու փառաբանմանը: Նրանք նշանավոր են տնտեսության, Գիտության, կրթության, մշակույթի, ռազմական, սպորտի, բարեգործության և այլ բնագավառներում: Կենսագրականները դասդասված են ըստ ժամանակագրական կարգի, ցանկում` ըստ այբուբենի: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն հասարակայնության համար:

Կազմեց` Արթուր Անդրանիկյանը / Համաշխարհային սիրերգության նամականի / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 248 էջ:
ISBN 978-99941-53-30-5

Կազմեց` Արթուր Անդրանիկյանը / Համաշխարհային սիրերգության նամականի / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 248 էջ:
ISBN 978-99941-53-30-5

Ժողովածուն ընդգրկում է 18-20-րդ դդ. քաղաքական, մշակութային գործիչների սիրային նամակները: Այն, իհարկե, իր ընդգրկումով որպես այդպիսին ամբողջական չէ, բայց եղածն ըստ կարելվույն մեկտեղվել է` նախադեպն ունենալով Ա. Թեբոտարյովսկայայի ժամանակին կազմած գիրքը (ՙՍերը 18-19 դդ. նշանավոր մարդկանց նամակներում՚, Մոսկվա, 1913 թ.): Այդուհանդերձ ժողովածուում ներկայացված օտարազգի և հայ մեծահամբավ անհատների կյանքի այնկողմնային աշխարհի հետ ընթերցողի հաղորդակցումը խիստ հետաքրքրահարույց է:

Ասատուր Փաշայան / Թասդ բեր / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 296 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN99941-53-22-6

Ասատուր Փաշայան / Թասդ բեր / 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 296 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN99941-53-22-6

"Թասդ բեր" խորագիրը կրող գիրքը քրեստոմատիա-ժողովածու է, ուր ընգրկված են մարդկությանը հայտնի առաջին ոգելից խմիչքին` գինուն նվիրված, հիմնականումգեղարվեստական ստեղծագործություններ հայ և համաշխարհային գրականության, ինչպես նաև Աստվածաշնչի էջերից: Տրված են նաև մեծ մտածողների ասույթները գինու մասին, ինչպես նաև պատմական, դիցաբանական տեղեկություններ հիրավի այդ անմահական խմիչքի մասին: Իր բնույթով "Թասդ բեր"-ը առաջինն է հայ իրականության մեջ: Գիրքը հասցեագրված է ընթերցողների մեծ լսարանին:

Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան / Հայ և համաշխարհային նշանավոր դեմաքեր/ 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 464 էջ:
ISBN 99941-53-24-2

Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան / Հայ և համաշխարհային նշանավոր դեմաքեր/ 2006 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 464 էջ:
ISBN 99941-53-24-2

Այս գիրքը այն նշանավոր մարդկանց մասին է, որոնք վառ հետք են թողել պատմության մեջ և հասարակական կյանքում, մեծ ներդրում ունեն գիտության, կրթության, արվեստի, քաղաքականության և մարզական բնագավառներում: Դրանք իմաստուն արքաներ են ու հմուտ զորավարներ, քաղաքագետներ են ու փիլիսոփաներ, գիտնականներ են ու ճանապարհորդներ, արվեստի, կրթության գործինչներ, բարերարներ ու գործարարներ: Եթե ուզում եք իմանալ հայ և համաշխարհային մեծությունների մասին, խնդրեմ, բացեք այս գիրքը և հաղորդակից եղեք նրանց հետաքրքիր և ուսանելի կյանքի մանրամասներին: Վերջում` հավելվածում, տրված են Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` գրականության, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և ֆիզիոլոգիայի գծով:

Pages    [1] 2 [3] [4] 21 - 40, 67