Ալբերտ Փարսադանյան/ Գիտելիքների շտեմարան-5/ Հայը և հայկականը/2007թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 320 էջ: Կազմը` փափուկ, լամինացված
ISBN 978-99941-53-61-9
Թեև հեղինակը ընթերցողին է հանձնել "Հայը` կենսագրություն մեկ տողով" ստվարածավալ գիրքը, "Գիտելիքների շտեմարան" չորս գրքերի "Հայը և հայկականը" բաժինները, սակայն այս գրքում մատուցվող նյութերը նույնպես կհետաքրքրեն ընթերցողին և անպայման կընդլայնեն "Հայը և հայկականը" հանրագիտարանային բնույթի իմացության սահմանները: Գիրքն ընդգրկում է պատմական, կրոնական, աշխարհագրական, ազգագրական, ճանաչողական բնույթի բազմազան նյութեր, ընթերցողին քիչ հայտնի իրողություններ, նշանավոր դեմքերի և հիշարժան դեպքերի, անցյալի և ժամանակակից կյանքին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ:
Ալբերտ Փարսադանյան/ Գիտելիքների շտեմարան-4/ Խայտաբղետ աշխարհ/ 2007թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 336 էջ
ISBN 987-99941-53-42-8
"Գիտելիքների շտեմարանի" 1-3-րդ գրքերը սիրով ընդունվեցին ընթերցողի կողմից: Դարերի խորքից եկող և այսօր էլ իրենց հետաքրքրությունը չկորցրած եղելությունները, պատմության քառուղիներում տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակակից կյանքի նորությունները, որ սփռված են զանազան հրապարակումներում, գրքերում ու պարբերականներում, հեղինակը փորձել է ի մի բերել, դարձնել "Գիտելիքների շտեմարանի" 4-րդ գիրք, որը հավանաբար, հետաքրքրությամբ կընդունվի ընթերցողի կողմից:
Ալբերտ Փարսադանյան / Գիտելիքների շտեմարան / 2003 թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 320 էջ
ISBN9930-960-4-0
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանների համար: Այն տեղեկություններ է պարունակում հայոց բնօրրանի, հայոց պատմության, ժամանակակից հայոց աշխարհի, ինչպես նաև աշխարհի մայրցամաքների, աշխարհի երկրների ու ժողովուրդների, նրանց սովորությունների ու ստեղծագործական թռիչքների մասին:
Գիրքը տրամատրում է նորանոր տեղեկությունների ամբարմանը,
Ալբերտ Փարսադանյան / Գիտելիքների շտեմարան-2 / 2005թ.:
Չափսը` 60x84 , 1/16: Ծավալը` 320 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-950-5-0
"Գիտելիքների շտեմարանը-2"-ը շարունակությունն է 2003 թվականին լույս տեսած "Գիտելիքների շտեմարան" հանրագիտարանային բնույթի տեղեկատուի, որը սիրով ընդունվեց ընթերցողի կողմից:
"Գիտելիքների շտեմարանը-2"-ը նույնպես կազմված է "Հայոց երկիր, հայոց աշխարհ, հայոց հող" և "Երկիր մոլորակի միջօրեականներում" բաժիններից, պարունակում է հետաքրքիր տեղեկություններ, պատմական փաստաթղթեր, փաստական հարուստ նյութ, որոնք ընթերցողին կտրամադրեն հաճախ օգտվելու <Շտեմարան-2>-ից:
Ալբերտ Փարսադանյան/ Գիտելիքների շտեմարան-3/ Գիտեք, որ,,,/ 2006թ,:
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 320 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-53-07-2
"Գիտեք, որ..." գիրքը հեղինակի "Գիտելիքների շտեմարան" հանրագիտարանային բնույթի Առաջին և Երկրորդ գրքերի շարունակությունն է, որը նույնպես ընդգրկում է նոր, հետաքրքիր, ընթերցողին քիչ հայտնի փաստեր ու տեղեկություններ: Գրքի բաժինները տեղեկատվական հարուստ փաստեր են պարունակում, յուրատեսակ մի շտեմարան են, որի բարիքներից կարող են օգտվել բոլոր ընթերցողները:
Ալբերտ Փարսադանյան/ Դպրոցականի ուղեկից/ 2008 թ,:
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 320 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 978-99941-53-67-1
Գիրքը թեև հասցեագրված է դպրոցակններին և այդ պատճառով կոչվում է "Դպրոցականի ուղեկից", սակայն այն օգտակար կլինի նաև ուսուցիչների և տարբեր տարիքի ընթերցողների համար, քանի որ ընդգրկում է բազմազան հետաքրքիր տեղեկություններ լեզվի ու գրականության, պատմության, հայի ու հայկականի, բնության, հացի ու ջրի, առօրյա կյանքի, մարզական աշխարհի մասին: Ներկայացված նյութերը կարող են օգտագործվել ցերեկույթների, մայրենի լեզվին, հայրենիքին նվիրված միջոցառումների, հրաժեշտի երեկոների կազմակերպման ժամանակ:
Ալբերտ Փարսադանյան/ Շնորհավոր նոր տարի/2008թ,/
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 320 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 978-99941-53-86-2
Գիրքը հասցեսգրված է Նոր տարվա հանդիսությունների կազմակերպիչներին, ասմունքողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ընթերցողների լայն շրջաններին:
Բացի Նոր տարվան նվիրված բանաստեղծություններից, ընթերցողների ուշադրությանն են ներկայացված Նոր տարվա հետ կապված իրադարձություններ, հունվարի 1-ին կատարված դեպքեր, տարբեր երկրներում Նոր տարվան նվիրված ծիսակատարություններ, կատակա նկարներ, երգիծական մանրապատումներ, այլևայլ նյութեր, որոնք վերաբերվում են Նոր տարվան:
Հարություն Երանոսյան/ Հայոց բնաշխարհ/ 2007թ,/եռալեզու
Չափսը` 84x108, 1/16: Ծավալը` 192 էջ: Կազմը` կոշտ
ISBN 978-99941-53-33-6
Պատկերազարդ ուղեցույց-ալբոմը ներկայացնում է Հայաստանի գեղատեսիլ բնության գողտրիկ անկյունները: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանի և զբոսաշրջիկների համար:
Վ,Ա, Սահակյան, Վ,Վ, Սահակյան/ Հոմանիշների հականիշների դարձվածքների ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱԳԻՐՔ/ 2002թ,:
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 336 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99930-918-1-2
Հոմանիշների բառարանն ընդգրկում է շուրջ 12000 բառ, հականիշներինը` մոտ 2900 բառ, դարձվածքներինը` 3600:
Հավելվածում տրված են նաև համանունների, բաղադրյալ հատուկ անունների, գոյականի հոգնակի թվի կազմության վերաբերյալ բառացանկեր:
Սույն բառագիրքը օգտակար կարող է լինել միջն, դպրոցի աշակերտներին, դիմորդներին, ուսանողներին և ուսուցիչներին:
Սուրեն Մուրադյան/ Հանելուկներով մրգաստան/2009թ,
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 44 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 978-99941-53-89-3
Մարտին Ադամյան/ Հայրենի բնաշխարհի ցոլանքը/ 2009թ,/եռալեզու
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 232 էջ: Կազմը` կոշտ և փափուկ:
ISBN 978-9939-60-005-6
Սույն հրատարակությունը կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Սիրեկանի Ադամյանի 50-ից ավելի տարիների հետազոտությունների արդյունքն է` Հայաստանի թռչնաշխարհի 143 տեսակների մասին, որ ներկայացված է հայերենով, անգլերենով ու ռուսերենով, կենսավարքագծին առնչվող լուսանկարներով համալրված և հանրապետությունում նախատիպը չունեցող գիտահանրամատչելի ձեռնարկ է: Եզակի այս աշխատությունը նախատեսված է բոլոր տարիքի ու տարբեր շերտերի ընթերցողների համար և ունի գիտական, ճանաչողական, ուսուցողական, բնապահպանական, գիտական արժեք
Ալբերտ Փարսադանյան/ ՀԱՅԸ կենսագրություն մեկ տողով/2004 թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 608 էջ: Կազմը` կոշտ:
ISBN 99941-920-6-X
Գիրքը ներկայացվում է որպես ազգային անվանամատյան, ուր տեղ են գտել բոլոր ժամանակների, բոլոր բնագավառների, բոլոր տարիքների հայ, հայազգի ծագումով հայ անվանի, ճանաչված, ինչպես նաև համընդհանուր ճանաչման ուղին բռնած մարդիկ, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայորդիներ, որոնց միավորող ուժը և հարատևելու երաշխիքը հայ լինելն է:
Գրքում ընդգրկված է 11380 անուն, ներկայացված 1040 դիմանկար, օգտագործված է հայի մասին հայ և օտարազգի հեղինակների 67 ասույթ:
Ալբերտ Փարսադանյան/ Անունների շքահանդես/ 2004թ,
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 272 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-920-3-5
"Անուններ շքահանդես" աքրոստիկոսների գիրքը հասցեագրված է ոչ միայն հիշատակված անունների տեր անձնավորություններին, այլև նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Բարի մաղթանքներով շաղախված, լույս ու ջերմություն պարունակող բանաստեղծությունները որպես ընծա կարող են նվիրաբերվել բոլոր տարիքի մարդկանց,նրանց տրամադրելով բարի գործերի, առաքինության, միմյանց նկատմամբ սիրո և հարգանքի:
Ալբերտ Փարսադանյան/ "Արարատ-73"/ 2008թ.
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 160 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99930-997-4-0
"Արարատ-73" գիրքը նվիրված է հայկական ֆուտբոլի պայծառ էջերից մեկին`"Արարատ" ֆուտբոլային թիմի 1973 թվականի հաղթանակին, երբ հայ մարզիկները նվաճեցին ԽՍՀՄ ֆուտբոլային 35-րդ մրցաշրջանի ոսկե մեդալները և ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթը:
Գիրքը նյութեր է պարունակում մինչև 1973 թվականի հայկական ֆուտբոլի, ԽՍՀՄ 35-րդ առաջնության և ֆուտբոլային այլ հարցերի մասին: Այն հասցեագրված է ֆուտբոլասերներին և ընթերցողների լայն շրջաններին:
Վ.Վ. Սահակյան, Վ.Ա. Սահակյան/ Արդի հայերենի դպրոցական-ուսումնական բառարան/ 2003թ,
Սույն բացատրական բառարանը ընդգրկում է դպրոցական դասընթացում հանդիպող ամենից շատ գործածական ու ամենաանհրաժեշտ բառացանկը /շուրջ 16 հազար բառ/ որը նաև ուղղագրական դժվարություն է ներկայացնում:
Վ.Վ. Սահակյան, Վ.Ա. Սահակյան/ Ուղղագրության, կետադրության և քերականության ուղեցույց/ 2004 թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 288 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99941-920-9-4
Աշխատության մեջ փորձ է արված պարզ ու մատչելի ձևով տալ հայերենի ուղղագրության, կետադրության և քերականության ամենակարևոր ու անհրաժեշտ կանոններն ու դրանց կիրառության դեպքերը:
Վ.Վ. Սահակյան, Վ.Ա. Սահակյան/ Դարձվածքներ և թևավոր խոսքեր/2002 թ,
Չափսը` 70x100, 1/16: Ծավալը` 144 էջ: Կազմը` փափուկ, լամինացված:
ISBN 99930-918-0-4
Գագիկ Արծրունի/ "ԱՌԱՋԻՆԸ" հանրագիտարանային տեղեկատու/ 2004 թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 368 էջ:
ISBN 99941-950-0-X
Գրքի մեջ ի մի են բերված այն ամենը, ինչ վերաբերում է կյանքի զանազան բնագավառներում կատարված հայտնագործություններին, գյուտերին, նորություններին, ինչը կարող է համարվել առաջինը, ինչը սկզբնավորել է նորը, առաջավորը...
Գագիկ Արծրունի/ Դիցարան հայոց հանրագիտարանային բառարան/2003 թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 238 էջ:
ISBN 99941-997-6-5
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանների համար: Գիրքն ընդգրկում է հայոց դիցարանը, հայոց աստվածներով, հավատալիքներով, դիցավայրերով, հայ գրողների ստեղծագործություններից համապատասխան մեջբերումներով, տեղին և համոզիչ վկայություններով:
ԼՈՒՍԻՆԵ Սվետլանա Մարաբյան/ Հոգու նշխարներ/ 2002 թ,
Չափսը` 60x84, 1/16: Ծավալը` 256 էջ:
ISBN 99930-918-2-0
Բանաստեղծություններ